
Ռուբեն Ռուբինյանը գնահատել է դեսպան Սվենսոնի ներդրումը հայ-շվեդական համագործակցությունում
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել հայ-շվեդական հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաեւ միջխորհրդարանական համագործակցության խորացմանը։
07.07.2025Այսօր՝ փետրվարի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյուլբենկյան 30/3 շենքի բակում ռումբ է դրված և այն պայթելու է:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհանիսյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը:
Ժամանել են նաև հրշեջ-փրկարարական և սակրավորական ջոկատներ: Մի ամբողջ բարձրահարկ շենքերի տարածքները սահմանազատել են:
Այս պահին տեղում աշխատում են Ազգային անվտանգության ծառայության հատուկ խմբերը:
Նշենք, որ օրերս գրեթե նույն հասցեում՝ Գյուլբենկյան 33-ում ևս ստացվել էր պայթուցիկի տեղադրման մասին լուր: Այդ հասցեով գործում է ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի կուսակցության՝ ՄԱԿ-ի գրասենյակը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել հայ-շվեդական հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաեւ միջխորհրդարանական համագործակցության խորացմանը։
07.07.2025Նրա պնդմամբ՝ իրավապահները գործել են վարչապետի հրապարակային ցուցումով։
07.07.2025Ընդդիմադիր պատգամավորները համոզված են՝ սա քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորումն է։
07.07.2025