7.07.2025

Ռուբեն Ռուբինյանը գնահատել է դեսպան Սվենսոնի ներդրումը հայ-շվեդական համագործակցությունում

Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնի՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ԱԺ-ում բարձր գնահատանքի են արժանացրել նրա գործունեությունը՝ ուղղված երկկողմ հարաբերությունների խորացմանը։


Հուլիսի 7-ին Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։


Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել հայ-շվեդական հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաեւ միջխորհրդարանական համագործակցության խորացմանը։


Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել դեսպան Սվենսոնի անձնական դերակատարությունը՝ ընդգծելով, որ նրա հետևողական եւ կառուցողական աշխատանքը մեծապես նպաստել է երկու երկրների խորհրդարանների միջև ամուր կապերի ձեւավորմանը։

Թեմայի այլ նորություններ