Օգոստոսի 14-ին՝ ժամը 4-ն անց 30-ից սկսած, ոստիկանության Կենտրոնականի բաժնում մի քանի րոպեն մեկ ահազանգեր էին ստացվում:
Մի քաղաքացի հայտնում էր, որ «Կոմայգում» իրեն հարվածել են, մյուս ահազանգով խնդրում էին ոստիկան ուղարկել «Շիրակ» հյուրանոց, հաջորդ զանգահարողը ասում էր, որ նույն հյուրանոցում հարձակվել են իրենց վրա, դանակ ու զենք է եղել հարձակվողների մոտ, մի ուրիշն էլ նշում էր, որ «Աստորիա» հյուրանոցի մոտ իր ընկերուհու վրա են հարձակվել:
Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։
Ոստիկանության օպերատիվ խումբը նշված տարածքում պարզեց, որ ըստ զանգահարողների հայտարարությունների՝ նրանք համասեռամոլներ են և նրանց հարվածել է մի քաղաքացի: Այդ քաղաքացուն ոստիկանները մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանություն:
Այսպես կոչված տուժած կողմը, իմանալով, որ կասկածյալին բերման են ենթարկում ոստիկանության Կենտրոնականի բաժին, հավաքվեցին ոստիկանության դիմաց, իսկ կասկածյալին բերման ենթարկելու պահին քաշքշուկ սկսեցին:
Իրավիճակը սրվեց, երբ բարձրաձայն հայհոյանքներից վրդովված՝ դուրս եկան հարակից տների բնակիչները:
Ոստիկանության ծառայողները փորձեցին հանդարտեցնել նրանց: Ցավոք ոստիկանների հանդուրժողականությունը համարժեք չգնահատվեց և առաջին հայացքից կանայք, սակայն իրականում աղջկա զգեստներով տղամարդիկ ու նրանց համախոհները ներխուժեցին ոստիկանության բաժին՝ բերման ենթարկվածին հայտնաբերելու և վրեժխնդիր լինելու համար՝ այդ ընթացքում մարմնական վնասվածքներ պատճառելով ոստիկանության երկու ծառայողի, որոնցից մեկը տեղափոխվեց հիվանդանոց: Ոստիկանները կարգի հրավիրեցին ոստիկանության բաժին ներխուժածներին:
Պարզվել է ոստիկաններին մարմնական վնասվածք պատճառածների ինքնությունը՝ դավիթաշենցի, 21-ամյա Ժիրայր Հովհաննիսյան և երևանցի, 30-ամյա Մարատ Կիրիլյուկ: Այս ամենը, բնականաբար, օրենքի շրջանակում իրավական հետևանքներ ունեցավ:
Ալեքսանյանի տարեկան աշխատավարձը գերազանցում է 118 հազար դոլարը։Սրան զուգահեռ՝ «Հայփոստ»-ի 2025 թվականի հաշվետվությունից պարզ է դառնում, որ ընկերության վիճակը որոշ ֆինանսական ուղղություններով անցած տարի վատթարացել է։
Ժամանակավոր կառավարման շուրջ մեկ տարվա ընթացքում ՀԷՑ-ում աշխատանքից ազատումների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 1150 անձ, որից տարաբնույթ խախտումների հետևանքով (մեծ մասամբ՝ հավելագրումների/թերգրանցումների) աշխատանքից ազատվել են շուրջ 700 աշխատակիցներ։