«Ոսկե աքաղաղ պլյուս»-ի թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ
Արտադրամասի գործունեությունը կասեցվել է:
22.11.2024Ոստիկանության ներքին զորքերի` սահմանում ծառայություն իրականացնելու վերաբերյալ քննարկումները եզրափակիչ փուլում են, դրա կիրառման համար անհրաժեշտ է կառավարության որոշման նախագիծ: Այս մասին հայտնել է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
Նա ընդգծել է, որ ոստիկանության, պաշտպանության նախարարության համատեղ որոշումն է, որ ներքին զորքերի ստորաբաժանումները հերթափոխով սահմանին ծառայություն իրականացնեն:
«Ներքին զորքերը պատրաստված են, եթե կառավարության կողմից վերջնական որոշում լինի, կանցնեն նաև մարտական հերթապահություն իրականացնելու համար լրացուցիչ կուրսեր»,- մանրամասնել է Արտակ Դավթյանը:
Այս որոշումը կարող է կապված լինել մի քանի պատճառների հետ: Նախ` ՀՀ-ի ու Արցախի շուրջ ստեղծված լարված իրավիճակի` նախիջևանյան ճակատում ադրբեջանցիների սադրանքների, ինչպես նաև Բաքվում կայացած զորահանդեսի ու Ալիևի կողմից հնչեցրած պատերազմ սկսելու հստակ մեսիջի հետ:
ՀՀ-ն ու Արցախը պետք է բարձրացնեն անվտանգության մակարդակն, այդ թվում և սահմանների անվտանգությունն ու այն վստահեն պրոֆեսիոնալ զինվորականների կամ ուժայինների, որոնք իրենց փորձով տարբերվում են նորակոչիկներից:
Բացի այդ, ադրբեջանական բանակի 80%-ը, ինչի մասին հայտարարել էր այդ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, պայմանագրայիններ են, այսինքն Բաքուն աստիճանաբար շեշտը դնում է պրոֆեսիոնալ բանակի կառուցման վրա` հասկանալով, որ նորակոչիկները չեն կարող կարճ ժամանակահատվածում տիրապետեն այն արդի ու բարդ տեխնիկային, որ գնում է Ադրբեջանն աշխարհի տարբեր անկյուններից:
ՀՀ-ն նույնպես բանակը պրոֆեսիոնալ կադրերով համալրելու ռազմավարությունից ելնելով սահմանների անվտանգությունը փորձելու է բարձրացնել ներքին զորքերի միջոցով:
Մինչև թավշյա հեղափոխությունը ներքին զորքերը համարվում էին բողոքի ցույցերը ցրող ուժ, իշխանափոխությունից հետո այդ ուժերի կարիքը երկրի ներսում այնքան չի զգացվելու, ինչքան նախկինում:
Այս պահին առաջնայինն Ադրբեջանին դիմակայելն է առաջնագծի ողջ երկայնքով:
Արտադրամասի գործունեությունը կասեցվել է:
22.11.2024Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել իրավական փոխօգնության ոլորտում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:
22.11.2024Գևորգ Պապոյանը ներկայացրել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
22.11.2024