27.10.2026

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ

 


Քրեական վարույթի շրջանակում դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ն.Ն.-ի («88» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Նարեկ Նալբանդյան–խմբ.) նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեությունը) և Դ.Ղ.-ի («Սպայկա» ընկերության ղեկավար Դավիթ Ղազարյան–խմբ.) նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեությունը) և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով շորթում):


Այս մասին հայտնում են Դատախազությունից:

Թեմայի այլ նորություններ