27.10.2026

Ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ ԵՊՀ ամբիոնների վարիչները

 


ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը և ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչը: Այս մասին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:


«ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը ձերբակալվել է կաշառք ստանալու մեղադրանքով, իսկ ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչը՝ կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով»,- նշեցին կոմիտեից:


Նախաքննության շահերից ելնելով՝ Հակակոռուպցիոն կոմիտեից այլ մանրամասներ չհայտնեցին:

Թեմայի այլ նորություններ