Ոստիկանները ձերբակալել են թմրամիջոց տեղադրող երիտասարդներին
Փաթեթների մի մասը հայտնաբերվել է 20-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ, իսկ մնացածը՝ Ֆանարջյան փողոցի այն հատվածում, ուր փախչելու ընթացքում նետել էր 19-ամյա երիտասարդը։
04.11.2026
Հաշվի առնելով առաջնագծում առկա խնդիրը՝ թիկունքը պետք է ճիշտ կազմակերպվի, թիկունքում խախտումներ, հանցագործություններ չլինեն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
Նրա խոսքով, կարևոր է, որ պաշտպանության նախարարը մաքրված անցնի գործի և չլինեն այն մտահոգությունները, թե թիկունքում եղել են խախտումներ: «Մենք ոչ թե վնասելու կամ ինչ-որ մեկին բան ապացուցելու ենք գնում, այլ գնում ենք մեր տեղեկատվությամբ, որպեսզի մսխումները վերադարձվեն բյուջե», - շեշտեց նա:
Արձագանքելով հարցին, թե ի՞նչ կլինի այն դեպքում, երբ պարզվի, որ չարաշահումները կատարվել են այն ժամանակ, երբ փոխնախարար է եղել ներկայիս նախարար Դավիթ Տոնոյանը, Դավիթ Սանասարյանը նշեց, որ Տոնոյանի հետ որևէ խնդիր չունեն: Նրա խոսքով, եթե երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո էլ պետք է ուշադրություն դարձվի այն հանգամանքին, թե այս նախարարը մեր ընկեր-բարեկամն է, ապա ինչի՞ համար էին այդ փոփոխությունները:
«Եթե իմ հեղափոխական ընկերների կառույցներում կլինեն թերացումներ, օրինախախտումներ, ապա իմ ընկերները ավելի մեծ պատասխանատվություն ունեն, քան մյուսները: Բացի այդ, ապրիլյան պատերազմի օրերին Դավիթ Տոնոյանը անում էր արտաքին գործերի նախարարի գործը:
Ես չգիտեմ՝ այդ ժամանակ Դավիթ Տոնոյանի պատասխանատվությունը ո՞ր ոլորտն էր: Բայց շատ թափանցիկ ենք աշխատելու, այնպես չի լինելու, որ գտնելու ենք մի բան, աչք փակելու կամ չենք ասելու, որովհետև կարող է սահմանին խնդիրներ լինել: Տարիներ շարունակ ՀՀԿ-ն հանրությանը սխալ մեսիջներ է թողել, թե ձայն մի հանեք, սահմանում խնդիրներ կլինեն. ձայն պետք է հանենք, խնդիրները բարձրաձայնենք », -հավելեց Դավիթ Սանասարյանը:
Փաթեթների մի մասը հայտնաբերվել է 20-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ, իսկ մնացածը՝ Ֆանարջյան փողոցի այն հատվածում, ուր փախչելու ընթացքում նետել էր 19-ամյա երիտասարդը։
04.11.2026
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
04.11.2026
ՆԳՆ-ն զբաղվում է ոչ թե մեկ կամ մի քանի անձի, այլ բոլորի անվտանգության ապահովմամբ
04.11.2026