«Ուժեղ Հայաստան»-ի կալանավորված անդամ Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը
Ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով կալանավորված «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանը դադարեցրել է բողոքի հացադուլը։
04.05.2026
Քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո) Էջմիածնում սեփական առանձնատնից բերման է ենթարկվել իրավապահների կողմից: Այս մասին հայտնում է «Ա1+»-ը:
Վերջին օրերին Էջմիածնում բողոքի ցույցեր ու հանրահավաքներ են անցկացվում, որոնց մասնակիցները պահանջում են Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը, ով ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի որդին է:
Հանրահավաքների կազմակերպիչն են Արթուր Ասատրյանը և նրա կողմնակիցները, որոնք օգտագործել են ապրիլյան հեղափոխության խորհրդանիշները։
Հունիսի 16-ին Ազգային անվտանգության ծառայությունը օպերատիվ գործողություն է սկսել Էջմիածնում, այդ թվում` քաղաքապետարանում, Մանվել Գրիգորյանի առանձնատանը: Ըստ որոշ տեղեկությունների նման գործողություն է իրականացվել նաև Արթուր Ասատրյանի տանը:
Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ «թույլ չեն տա, որ քրեածին տարրերը պղծեն սիրո և համերաշխության հեղափոխության խորհրդանիշները եւ հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում»:
Ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով կալանավորված «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանը դադարեցրել է բողոքի հացադուլը։
04.05.2026
Ըստ պատգամավորի՝ այսօր Հայաստանում կան տասնյակ քաղբանտարկյալներ, որոնք անտրամաբանական և շինծու մեղադրանքներով ազատազրկվում են։
04.05.2026
Գագիկ Ծառուկյանը շարունակում է այցելությունները
02.05.2026