«63 տարեկան մարդը ծեր չէ»․ կառավարությունը մինչև 2 մլն դրամ կտրամադրի բիզնեսի համար
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նախաձեռնությանը, հայտարարել է, որ կենսաթոշակային տարիքը չպետք է դիտարկվի որպես տնտեսական գործունեությունն ավարտելու սահման։
05.11.2026
Մեր հանձնառությունն է՝ րոպե առաջ հնարավոր դարձնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը, ապա նաև վավերացումը: Մինչ այս մենք, իհարկե, շարունակելու ենք խաղաղությունն էլ ավելի ամրապնդող մի շարք քայլերի և համագործակցության ընդլայնումը, ինչպիսիք են օրինակ երկկողմ առևտուրը: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը 2027 թվականին ևս շարունակելու է հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման և զարգացման գործընթացները: Մասնավորապես, Թուրքիայի հետ կապված Միրզոյանն ասաց, որ երկխոսությունը բավական ակտիվ է և արդյունավետ, առանձին համագործակցության դրսևորումներ են եղել և կշարունակվեն.
«Տեխնիկապես նախկինում Հայաստան-Թուրքիա առևտուրն իրականացվում էր երրորդ երկրի միջոցով, այդ խոչընդոտը վերացվեց, այժմ դա մաքսային իմաստով ուղիղ է, աշխարհագրորեն՝ դեռևս Վրաստանի տարածքով: Այո, չնայած ողջ առաջընթացին՝ այս պահին Հայաստան-Թուրքիա սահմանը շարունակում է մնալ փակ, բայց այս գործընթացն այնքան է հասունացել, որ մենք ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանի բացում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում»,- վստահեցրեց նախարարը:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նախաձեռնությանը, հայտարարել է, որ կենսաթոշակային տարիքը չպետք է դիտարկվի որպես տնտեսական գործունեությունն ավարտելու սահման։
05.11.2026
Յուրաքանչյուր երեխայի հաշվով նախատեսվում է 4 միլիոն դրամ, իսկ գյուղական բնակավայր ընտրելու դեպքում ընտանիքը կստանա ևս 4 միլիոն դրամ։
05.11.2026