26.10.2026

Շիրակի մարզպետի լեքսիկոնը տարակուսանք է առաջացրել ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը

ՀՀ-ում ՌԴ դեսպանություն ըհանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.


Տարակուսանքով ընդունեցինք 2026 թվականի հոկտեմբերի 17-ին Facebook սոցիալական ցանցի իր անձնական էջում Շիրակի մարզպետ Դ․Վ․Առուշանյանի կատարած գրառման մեջ ինչ-որ «իվանների» մասին հիշատակումը, որն ակամա հիշեցնում է Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանի գերմանացի նացիստների բառապաշարը։

Չէինք ցանկանա մտածել, որ այն մարզը գլխավորող պաշտոնատար անձը, որտեղ ծառայություն են իրականացնում ռուսական 102-րդ ռազմաբազան և ռուս սահմանապահները, թույլատրելի է համարում հանրային այնպիսի հայտարարություններ, որոնք կարող են ազգային թշնամանք հրահրել ռուսաստանցիների նկատմամբ, ինչն արմատապես կհակասեր մեր երկրների ժողովուրդների միջև դարավոր բարեկամության ոգուն։

Թեմայի այլ նորություններ