Գիտության կոմիտեի փոխնախագահը հրաժարական է տվել՝ քննադատելով ֆինանսավորման տեմպերը
Այնուամենայնիվ, նա ընդգծել է, որ աշխատանքից ազատման հիմնական պատճառը ֆինանսական խնդիրներն են՝ մասնավորապես խոստացված, բայց չհատկացված միջոցները:
19.10.2026
Ամերիկյան մայրաքաղաքի ամենասպասված իրադարձություններից մեկի՝ Մերիդիան միջազգային կենտրոնի գլխավոր հանդիսությանն ընդառաջ, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ համախմբելով դիվանագիտական և գործարար էլիտայի ներկայացուցիչներին:
Դեսպան Նարեկ Մկրտչյանի կողմից կազմակերպված պաշտոնական ընթրիքը դարձել է ոչ ֆորմալ երկխոսության և կապերի ամրապնդման հարթակ։ Ինչպես հաղորդում են դիվանագիտական ներկայացուցչությունից, միջոցառմանը ներկա են գտնվել Վաշինգտոնի հասարակական, բիզնես և դիվանագիտական շրջանակների ազդեցիկ դեմքեր, ովքեր նաև հրավիրված էին Մերիդիանի գլխավոր միջոցառմանը:
«Այս հանդիպումը բացառիկ հնարավորություն ընձեռեց հանգամանալից մտքեր փոխանակելու Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև փոխշահավետ համագործակցության, ինչպես նաև հայ-ամերիկյան հարաբերությունների դինամիկ զարգացումների շուրջ», — նշված է ՀՀ դեսպանության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ավարտելով երկկողմ օրակարգի շուրջ քննարկումները դեսպանության հարկի տակ՝ բարձրաստիճան հյուրերն ուղևորվել են Մերիդիան միջազգային կենտրոն՝ մասնակցելու երեկոյի գլխավոր հանդիսավոր արարողությանը:
Այնուամենայնիվ, նա ընդգծել է, որ աշխատանքից ազատման հիմնական պատճառը ֆինանսական խնդիրներն են՝ մասնավորապես խոստացված, բայց չհատկացված միջոցները:
19.10.2026
Ըստ նրա՝ նման մարտավարությունը ոչ միայն բարձրացնում է պետության դիվանագիտական կշիռը, այլև խթանում է զբոսաշրջությունն ու տնտեսական ակտիվությունը։
19.10.2026Կողմերը կարևորել են վերոնշյալ ուղղություններով սերտ փոխգործակցությունն ու համատեղ հետագա աշխատանքների իրականացումը:
16.10.2026