16.10.2026

Վարչապետն ու Եվրահանձնաժողովի փոխնախագահը քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Թերեզա Ռիբերայի հետ: Վերջինս բարձր է գնահատել Երևանում անցկացվող Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովը և կարևորել դրա շրջանակում քննարկվող թեմաներն ու հարցերը:


Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքին, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում փոխգործակցության հետագա ընդլայնմանը:


Կողմերը կարևորել են վերոնշյալ ուղղություններով սերտ փոխգործակցությունն ու համատեղ հետագա աշխատանքների իրականացումը:


 

Թեմայի այլ նորություններ