Վարչապետն ու Եվրահանձնաժողովի փոխնախագահը քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցությունը
Կողմերը կարևորել են վերոնշյալ ուղղություններով սերտ փոխգործակցությունն ու համատեղ հետագա աշխատանքների իրականացումը:
16.10.2026Երևանում անցկացվող Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԻԻՀ նախագահին հրավերն ընդունելու և գագաթնաժողովին մասնակցելու համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկկողմ բարձր մակարդակի հանդիպումների ինտենսիվ բնույթը՝ հավելելով, որ դա վկայում է ՀՀ-Իրան հարաբերությունների հետևողական զարգացման ուղղությամբ կողմերի ցանկությունն ու նպատակադրումը:
Մասուդ Փեզեշքիանը ևս շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ հյուրընկալության համար՝ կարևորելով Հայաստանի հետ բազմոլորտ կապերի խորացումն ու ընդլայնումը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան համագործակցության օրակարգին և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել համատեղ ծրագրերի առաջմղմանը վերաբերող թեմաների շուրջ:
Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս:
Կողմերը կարևորել են վերոնշյալ ուղղություններով սերտ փոխգործակցությունն ու համատեղ հետագա աշխատանքների իրականացումը:
16.10.2026
Հոկտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Save Armenia» կազմակերպության պատվիրակությանը՝ գլխավորությամբ կազմակերպության գործադիր տնօրեն դոկտոր Փոլ Մյուրեյի։
16.10.2026
Այս մասին «Վերադարձ հայ գերիների» միջազգային համաժողովում հայտարարել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ ներկայացնելով այդ եզրահանգման հիմքում ընկած փաստերն ու աշխատանքի մեթոդաբանությունը։
16.10.2026