23.09.2026

Նոր Հաճըն համայնքին կվերադարձվի շուրջ 21 հա մակերեսով հողատարածք

Դատախազության և ֆիզիկական 4 անձանց միջև պետական շահերի պաշտպանության շրջանակում կնքված հաշտության համաձայնությունների հիման վրա՝ Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքին կվերադարձվեն Մրգաշեն բնակավայրում գտնվող 21.12 հա ընդհանուր մակերեսով, 341 միլիոն 686 հազար դրամ շուկայական արժեքով 4 հողատարածքներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:


Դատարանի՝ 2026 թվականի սեպտեմբերի 16-ի վճիռներով, հաստատվել են կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունները:


 


 

Թեմայի այլ նորություններ