23.09.2026

«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը չվերթեր կգործարկի Երևան- Բելգրադ - Երևան երթուղով

«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը ս.թ. դեկտեմբերի 15-ից չվերթեր կիրականացնի դեպի Բելգրադ, Սերբիա:


Երևան - Բելգրադ - Երևան երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ օրերին:


Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:


 «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ


 


 

Թեմայի այլ նորություններ