ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու համար պահանջվող գումարի չափը կբարձրանա
Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 1,500,000 դրամ:
09.09.2026
Հայաստանի Հանրապետության պետական պարտքը 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 5 տրիլիոն 116 միլիարդ դրամ։ Այս մասին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նախարարը հավելել է, որ պետական պարտքը դրամային արտահայտությամբ առաջին կիսամյակի ընթացքում նվազել է 3.5 տոկոսով։
Նրա խոսքով՝ տնտեսական զարգացումները Հայաստանում համահունչ են Կառավարության կանխատեսումներին։
«Հունվար-հունիսին ապրանքների արտահանման 6.7 տոկոս նվազում ունենք։ Ներմուծումն աճել է 4 տոկոսով»,- ասաց նախարարը։
Հովհաննիսյանը նշեց, որ զբոսաշրջության ոլորտում արձանագրվել է 14.8 տոկոս աճ, որից Ռուսաստանի Դաշնությունից՝ 23.3 տոկոս, իսկ այլ երկրներից՝ 9.8 տոկոս։ Դրամական փոխանցումների զուտ աճը կազմել է 21.7 տոկոս։ ՌԴ-ից փոխանցումների աճը կազմել է 32.6 տոկոս, իսկ այլ երկրներից՝ 8.6 տոկոս։
«Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.9 տոկոսով, որը պայմանավորված է ծառայությունների, արդյունաբերության և շինարարության ճյուղերի աճերով»,- նշեց նախարարը։
Նրա խոսքով՝ գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 11.9 տոկոս անկում, մինչդեռ շինարարությունն աճել է 24.5 տոկոսով, արդյունաբերությունը՝ 10.8 տոկոսով, ծառայությունները՝ 11 տոկոսով, իսկ առևտուրը՝ 1 տոկոսով։ Հունիսին 12-ամսյա գնաճը կազմել է 5.1 տոկոս, իսկ հունվար-հունիսին միջին գնաճը՝ 4.6 տոկոս։
«Ռեզիդենտների կողմից ավանդների աճը կազմել է 24.3 տոկոս, իսկ վարկավորման աճը՝ 22.6 տոկոս։ Վարձու աշխատողների թիվն աճել է 3.5 տոկոսով, միջին աշխատավարձն աճել է 5.5 տոկոսով։ 4.6 տոկոս գնաճի պայմաններում միջին աշխատավարձի իրական աճը կազմել է 0.9 տոկոս»,-ասաց նա։
Անդրադառնալով պետական բյուջեի կատարողականին՝ ֆինանսների նախարարը նշեց, որ եկամուտները պլանային ցուցանիշից ավելի են եղել 6 տոկոսով, իսկ ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 7 տոկոսով։ Ընթացիկ ծախսերն աճել են 16.1 տոկոսով։
«Կապիտալ ծախսերի կատարողականը կազմել է 56.4 տոկոս, իսկ նախորդ տարվա համեմատ դրանք նվազել են 28.3 տոկոսով»,-ասաց նախարարը։
Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ կապիտալ ծախսերի՝ 83.7 մլրդ դրամով նվազումը պայմանավորված է պաշտպանության ապահովման ծրագրի գծով կապիտալ ծախսերի 43.9 տոկոս նվազմամբ։ Միաժամանակ, ներքին ռեսուրսների հաշվին իրականացված կապիտալ ծախսերը, առանց պաշտպանության նախարարության ծախսերի, աճել են 42.4 տոկոսով։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 1,500,000 դրամ:
09.09.2026
Օպեկունովը Հայաստանին հորդորեց նոր ԱԷԿ-ի կառուցման նախագծի իրականացումն սկսել հենց հիմա, քանի որ ակտիվ շինարարության մեկնարկից մինչև կայանը ցանցին միացնելու ժամանակահատվածը տևում է մոտ 60-65 ամիս։
09.09.2026
Նշված վարչության պետը մեղադրվում է մի խումբ անձանց, այդ թվում՝ դպրոցների տնօրենների օգտին հովանավորչության և թողտվության դիմաց մի քանի դրվագով կաշառք ստանալու մեջ:
09.09.2026