ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու համար պահանջվող գումարի չափը կբարձրանա
Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 1,500,000 դրամ:
09.09.2026
Սեպտեմբերի 28-ին նախատեսված է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Դմիտրի Լիխաչովի այցը Հայաստան։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Ատոմային ոլորտի ինքնակարգավորվող կազմակերպություններ» միության նախագահ Վիկտոր Օպեկունովը։
Նրա խոսքով՝ Լիխաչովը ծրագրում է բանակցություններ վարել Հայաստանի ատոմային էներգետիկայի զարգացման գործում «Ռոսատոմի» հնարավոր մասնակցության շուրջ, ինչպես նաև քննարկել նոր ԱԷԿ-ի կառուցման հարցը։
Նա նկատեց, որ այս թեման քննարկվում է արդեն տևական ժամանակ՝ պարզաբանելով, որ Ռուսաստանը Հայաստանին առաջարկում է աշխարհում առաջատար տեխնոլոգիաներ։ Օպեկունովը հավելեց, որ «Ռոսատոմն» առաջարկում է ոչ թե պարզապես ատոմակայան կառուցել, այլ ապահովել ամբողջական ցիկլ․ նախագծի մշակում, շինարարություն, վառելիքի մատակարարում, սպասարկում, մշակված միջուկային վառելիքի հնարավոր տեղափոխում Ռուսաստանի տարածք՝ հետագա վերամշակման համար, և մասնագետների պատրաստում։ «Ռուսաստանն առաջարկում է ծառայությունների ողջ փաթեթը»,- ընդգծեց փորձագետը։
Օպեկունովը Հայաստանին հորդորեց նոր ԱԷԿ-ի կառուցման նախագծի իրականացումն սկսել հենց հիմա, քանի որ ակտիվ շինարարության մեկնարկից մինչև կայանը ցանցին միացնելու ժամանակահատվածը տևում է մոտ 60-65 ամիս։ «Իսկ եթե խոսենք նաև նախապատրաստական փուլի մասին, ապա դա մի ամբողջ տասնամյակ է»,- եզրափակեց նա։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 1,500,000 դրամ:
09.09.2026
Նշված վարչության պետը մեղադրվում է մի խումբ անձանց, այդ թվում՝ դպրոցների տնօրենների օգտին հովանավորչության և թողտվության դիմաց մի քանի դրվագով կաշառք ստանալու մեջ:
09.09.2026
Սա մեզ համար նշանակալի է ոչ միայն էներգետիկ անվտանգության տեսանկյունից, այլև սոցիալական առումով։
09.09.2026