ՀՀ-ն կարևորում է Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը. Փաշինյան
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Անկախության օրվա առիթով
08.09.2026
Վահան Կոստանյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Վահան Կոստանյանը շնորհավորել է դեսպան Էսկյուդիեին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն։
Նախարարի տեղակալը վստահություն է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր նշանակալի ներդրումը կունենա Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների հետագա ամրապնդման և ռազմավարական գործընկերության խորացման գործում։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ՝ անդրադառնալով Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագրով նախանշված ուղղություններով համագործակցության առաջմղմանն ու նոր նախաձեռնությունների կյանքի կոչմանը։
Այս համատեքստում զրուցակիցներն ընդգծել են նաև առևտրատնտեսական և ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության կարևորությունը՝ որպես երկկողմ օրակարգի առանցքային ուղղություններ:
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Անկախության օրվա առիթով
08.09.2026
Մհեր Գրիգորյանը ընդունել է Visa կազմակերպության տարածաշրջանային տնօրենին
08.09.2026
Նիստը կայացել է սեպտեմբերի 8-ին։
08.09.2026