ՀՀ-ն կարևորում է Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը. Փաշինյան
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Անկախության օրվա առիթով
08.09.2026
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կայացել է սեպտեմբերի 8-ին։ Այն վարել է հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը։
Նիստում պատգամավորները հաստատել են Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակարգը, այնուհետև անդրադարձել հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցին։ "Ուժեղ Հայաստան" խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի թեկնածությունը։
"Ուժեղ Հայաստան" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ներկայացրել է իրենց թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը։ Զեկուցողը վստահեցրել է, որ Մարիաննա Ղահրամանյանն իր գիտելիքներով և մասնագիտական փորձով նպաստելու է հանձնաժողովի բնականոն աշխատանքի իրականացմանը։
Թեկնածուն ընդգծել է, որ ԱԺ մշտական հանձնաժողովների կարևորագույն գործառույթներից է խորհրդարանական վերահսկողությունը։ "Առանց խորհրդարանական պատշաճ վերահսկողության մենք չենք կարող ունենալ իրապես հաշվետու գործադիր մարմին",- նշել է պատգամավորը։
Քվեարկության արդյունքում Մարիաննա Ղահրամանյանը միաձայն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ։
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Անկախության օրվա առիթով
08.09.2026
Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալինՖրանսիայի նորանշանակ դեսպանին
08.09.2026
Մհեր Գրիգորյանը ընդունել է Visa կազմակերպության տարածաշրջանային տնօրենին
08.09.2026