ՀՀ-ն կարևորում է Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը. Փաշինյան
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Անկախության օրվա առիթով
08.09.2026
Կարելի է և պետք է զարգացնել հարաբերություններն Արևմուտքի հետ, բայց դա չպետք է լինի Ռուսաստանի Դաշնության կամ այլ երկրի հետ թշնամանալու հաշվին: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:
«Կարիք չկա թշնամանալ Ռուսաստանի հետ։ Մենք ասում ենք՝ պետք չէ գերտերությունների բախման կենտրոնում հայտնվել, դա մեր շահերից չի բխում»,- նշեց նա։
Անդրադառնալով հոր՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ մեղադրանքներին, պատգամավորը նշեց, որ դրանք կատարյալ անհեթեթ են, ըստ երևույթին, մեղադրանքի հիմքում այն է, որ Կառավարության որոշում է վավերացվել.
"Ուրիշ մեղադրանք չկա",- նշեց Լևոն Քոչարյանը:
Իր հերթին, նրա գործընկեր Ագնեսա Խամոյանը նշեց, որ առաջիկայում Հայաստանի Հանրապետությունը կանգնելու է լուրջ մարտահրավերների առջև․
"Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է և դա բացառապես պայմանավորված է նրանով, որ առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանին սպասում են լուրջ զարգացումներ, և սա դիմադրությունը կոտրելու, դիմադրության օջախների ձևավորումը թույլ չտալու շրջանակներում է։ Եվ սա ահազանգ է, որ առաջիկայում Հայաստանի Հանրապետությունը կանգնելու է լուրջ մարտահրավերների առջև»,- ընդգծեց Ագնեսա Խամոյանը։
Ի դեպ, Լևոն Քոչարյանը տեղեկացրեց, որ հորը տեսակցության արգելք չունի դատարանի որոշմամբ, բայց իրեն, միևնույն է, չեն թողնում տեսակցել նրան:
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Անկախության օրվա առիթով
08.09.2026
Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալինՖրանսիայի նորանշանակ դեսպանին
08.09.2026
Մհեր Գրիգորյանը ընդունել է Visa կազմակերպության տարածաշրջանային տնօրենին
08.09.2026