2.09.2026

Մեղրիում կանցկացվի աննախադեպ «ՏԱՐԱԶֆեստ»

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) և ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՄՀՄՀ / МФГС) աջակցությամբ, «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ սեպտեմբերի 4–7-ը Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում տեղի կունենա «ՏԱՐԱԶֆեստ - Մեղրի 2026» ավանդական տարազի և արհեստների միջազգային փառատոնը:


«ՏԱՐԱԶֆեստ»-ը «Տերյան մշակութային կենտրոնի» ամենամյա առանցքային մշակութային նախագծերից է, որի հիմնական նպատակն է ազգային տարազի, էթնիկ գործվածքների ու ավանդական արհեստների պահպանումը, հանրահռչակումն ու միջազգային մշակութային համագործակցության ընդլայնումը:


Այս տարի փառատոնը միավորում է պատվիրակություններ, դիզայներներ և վարպետներ ԱՊՀ և գործընկեր երկրներից, այդ թվում՝ Ղազախստանից, Տաջիկստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից:


Փառատոնի ծրագիրը իր մեջ ներառում է.


• Ավանդական և ժամանակակից էթնո-հավաքածուների ցուցադրություններ -միջազգային և հայաստանյան դիզայներների հեղինակային աշխատանքների  ներկայացում,


• Վարպետության դասեր և ցուցահանդես-վաճառք - ավանդական արհեստների, տեքստիլի և ձեռագործ աշխատանքների ցուցադրություն,


«ՏԱՐԱԶֆեստ - Մեղրի 2026»-ը ոչ միայն ազգային ինքնության ու դարավոր ավանդույթների արժևորման հարթակ է, այլև յուրօրինակ մշակութային կամուրջ, որը միավորում է տարբեր ժողովուրդների՝ արվեստի, գույների և ավանդական զարդանախշերի ընդհանուր լեզվով։

Թեմայի այլ նորություններ