2.09.2026

Գագիկ Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց

Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց երկու ամսով։  


Նիստը շարունակվել է ողջ գիշեր։


Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է նախօրեին։ Նրան տանից պատգարակով տեղափոխել էին դատարան:


Հիշեցնենք, օգոստոսի 29-ին Գագիկ Խաչատրյանի նկատմամբ 2026 թվականի հունիսի 7-ին հարուցված հանրային քրեական հետապնդումը փոփոխվել և լրացվել է, նրա նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում: Քրեական վարույթներից բացի, Հակակոռուպցիոն դատարանում քննվող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերի շրջանակում ՀՀ ֆինանսների նախկին նախարար Խաչատրյանից և նրան փոխկապակցված անձանցից, այդ թվում՝ որդիներից, պահանջվում է բռնագանձել.


193 անշարժ գույք, որն ի թիվս այլնի ներառում է 46 բնակարան Կենտրոն վարչական շրջանում, 89 անշարժ գույք Կոտայքի մարզում,


29 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են «ՄԵԳԱՍՊՈՐՏ» ՍՊԸ-ն, «ՄԵԳԱ ՖՈՒԴ» ՍՊԸ-ն,


14 շարժական գույք,


շուրջ 1 միլիոն 451 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ձեռքբերված պարտատոմսեր,


շուրջ 147 հազար ԱՄՆ դոլար ավանդ,


շուրջ 23 միլիոն 81 հազար ԱՄՆ դոլարի, 409 միլիոն 806 հազար ՀՀ դրամի և 9750 եվրոյի չափով փոխառության պահանջի իրավունք,


շուրջ 17 միլիարդ 761,5 միլիոն դրամ:

Թեմայի այլ նորություններ