«Հայաստան» դաշինքը փաստահավաք գործունեություն է սկսում ընտրական հարկադրանքի դեպքերով
«Հայաստան» դաշինքը նմանատիպ հանցագործությունների բացահայտման և կանխարգելման նպատակով իրականացնում է փաստահավաք գործունեություն։
15.05.2026
«Ռոսսելխոզնադզորը» տեսչական ստուգումներ կանցկացնի մի քանի հայկական ընկերություններում, որոնց արտադրանքի մատակարարումը Ռուսաստան ներկայումս կասեցված է։ Այս մասին գերատեսչությունը հայտնել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի հետ բանակցություններից հետո։
Հիմնական պատճառը կեղծված ձկնամթերքի մատակարարման կասկածներն են։ Հայկական կողմն ինքն է խնդրել անցկացնել ստուգումը։ Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» կասկածի տակ էր դրել ծիածանափայլ իշխանի ծագումը. ձուկն իր գույնով և քաշով (ավելի քան 5,5 կգ) չէր համապատասխանում հայտարարագրված տվյալներին։ Մասնագետները կարծում են, որ իշխանի անվան տակ կարող էր մատակարարվել սաղմոնազգիների ընտանիքին պատկանող այլ ձուկ՝ ամենայն հավանականությամբ եվրոպական ծագման։ Նման արտադրանքը ընկնում է ռուսական պատժամիջոցների տակ։
Բացի ձկնամթերքից, «Ռոսսելխոզնադզորը» կստուգի նաև hայկական բուսաբուծական ձեռնարկությունները՝ կրկին հայկական կողմի խնդրանքով, որպեսզի ապահովվի իսկապես հայկական և անվտանգ արտադրանքի մատակարարումը։
Գերատեսչությունը նաև լուրջ մտահոգություն է հայտնել Հայաստանից ներմուծվող արտադրանքում կարանտինային վնասատուների հայտնաբերման դեպքերի աճի կապակցությամբ։ Մայիսի 19-ից սահմանային հսկողությունը կխստացվի. տեղի մասնագետներին կմիանան նաև կենտրոնական ապարատի աշխատակիցները։
«Հայաստան» դաշինքը նմանատիպ հանցագործությունների բացահայտման և կանխարգելման նպատակով իրականացնում է փաստահավաք գործունեություն։
15.05.2026
Ինչպես նշվել է, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մերժել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ «փափուկ, խելամիտ և փոխշահավետ ապահարզանի» վերաբերյալ։
15.05.2026
Վարույթն արդեն Հակակոռուպցիոն դատարանում է։
15.05.2026