ՀՀ-ում պահանջում են վարչական պատասխանատվության ենթարկել Աննա Հակոբյանին 15 դրվագով
«Անկախ դիտորդ» դաշինքը ենթադրյալ խախտումներ է հայտնաբերել «Իմ քայլը» հիմնադրամի վերջին ամիսների գործունեության մեջ և դիմում է Վարչական դատարան` պահանջելով 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանին: Այս մասին գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը:
«Դաշինքը, որպես ՔՊ-ի քարոզչական միջոցառում է դիտարկում ապրիլի 19-ին Գյումրիի և 23-ին Երևանի համերգները. դրանց ծախսը պետք է կատարվեր Կուսակցությունների մասին օրենքին համապատասխան։ Այնինչ, այդ համերգների ֆինանսավորումը չի տեղավորվում այդ օրենքի սահմանափակումների մեջ։ Մենք դիմում ենք ներկայացնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով` նշվածին իրավական գնահատական տալու պահանջով։
Դաշինքը համարում է, որ ապրիլի 23-ի ջահերով երթը ևս հանդիսանում է ՀՅԴ-ի («Հայաստան» դաշինքի) կուսակցության միջոցառում, և դրա ֆինանսավորումը ևս պետք է համապատասխանի կուսակցությունների օրենսդրության կարգավորումներին։ Այս մասով ևս փաստերն ենք ուսումնասիրում, որ, միգուցե, դիմենք ԿԿՀ»,-գրել է նա:
«Հայաստան» դաշինքը ներկայացրեց փաստաթղթերը ԿԸՀ
Այսօր ավելի վաղ իրենց փաստաթղթերի փաթեթը ԿԸՀ ներկայացրեց «Միասնության թևեր» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստանը», «Ազգային ժողովրդավարական բևեռը»։
23.04.2026
Հարկեր և արտոնություններ. Հայաստանը կփոխի միկրոբիզնեսի շեմը
Հայաստանի կառավարությունը նախատեսում է վերանայել միկրոբիզնեսի պայմանները՝ հաշվի առնելով գնաճային գործընթացները։
23.04.2026