23.04.2026

«Հայաստան» դաշինքը ներկայացրեց փաստաթղթերը ԿԸՀ

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում իրենց փաստաթղթերի փաթեթը։ Այսօր ավելի վաղ իրենց փաստաթղթերի փաթեթը ԿԸՀ ներկայացրեց «Միասնության թևեր» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստանը», «Ազգային ժողովրդավարական բևեռը»։


Նշենք, որ այսօր ժամը 18-ին լրանում է ԱԺ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքական ուժերի գրանցման համար փաստաթղթերի՝ ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետը:


Երեկվա դրությամբ ընդամենը 6 քաղաքական ուժեր են ՀԸԿ ներկայացրել իրենց փաստաթղթերը. Դրանք են՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը (կազմում` «Ուժեղ Հայաստան» կուսակցություն, «Նոր դարաշրջան» կուսակցություն և «Միավորված հայեր» կուսակցություն), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Հայաստանի շնորհապետական կուսակցությունը, «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը:


Հիշեցնենք, որ ընտրական ցուցակների գրանցումը կկատարվի մինչև մայիսի 3-ը, այսինքն՝ փաստացի մայիսի 4-ին վերջնականորեն պարզ կլինի, թե քանի քաղաքական ուժ է ստացել ընտրություններին մասնակցելու իրավունք: Պաշտոնապես բոլոր ցուցակները ԿԸՀ կայքում կհրապարակվեն մինչև մայիսի 6-ը:


Նախընտրական քարոզչությունն սկսվելու է մայիսի 8-ից և կշարունակվի մինչև հունիսի 5-ի ժամը 24:00-ն:


 

Թեմայի այլ նորություններ