1.04.2026

Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան կուղարկվի 5 վագոն հացահատիկ

Այսօր Ադրբեջանի տարածքով տարանցիկ դեպի Հայաստան կուղարկվի հացահատիկ: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:


Բեռը բաղկացած է 5 վագոնից:


Գնացքը մեկնելու է Բիլաջարի կայարանից:


Հիշեցնենք, որ հացահատիկի վերջին առաքումը Հայաստան՝ Ադրբեջանի տարանցմամբ, տեղի է ունեցել մարտի 25-ին:

Թեմայի այլ նորություններ