Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում, սակայն հանրապետության զգալի մասում ժամանակ առ ժամանակ կդիտվեն տեղումներ։
Երևան քաղաքում՝
Ապրիլի 2-4-ը և 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Ապրիլի 1-ին, 2-ի գիշերը և 5-ի ցերեկը կհաստատվի առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 1-ի ցերեկը և 5-ին առանձին շրջաններում, իսկ 2-ի ցերեկը, 3-ին և 4-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Լեռնային գոտիներում կտեղա թաց ձյուն, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրև։ Ապրիլի 1-ի և 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը`
Ապրիլի 1-3-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։