Հովհաննես Թամամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը
Հովհաննես Թամամյանը ձերբակալվել էր մարտի 1-ի գործով:
26.02.2026
Փետրվարի 24-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։
Միջոցառման ընթացքում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի ուղերձը ներկաներին է փոխանցել ՀՀ դեսպանության խորհրդական, փոխդեսպան Արմեն Տեփանյանը։ Ելույթով հանդես է եկել դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Հրայր Գեղամյանը։
Ամերիկյան կողմից ելույթներով հանդես են եկել ԱՄՆ Պատերազմի քարտուղարի փոխտեղակալ Քեֆլին Հիշ-Էքքլսը և Կանզասի ազգային գվարդիայի հրամանատարությունից գեներալ Փոլ Շնայդերը։
Միջոցառմանը մասնակցել են ԱՄՆ-ում հավատարմագրված դեսպանությունների ռազմական կցորդներ, Պատերազմի քարտուղարության և Միացյալ շտաբի, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ։
Հովհաննես Թամամյանը ձերբակալվել էր մարտի 1-ի գործով:
26.02.2026
Հայկ Եղյանը այս պահի դրությամբ պետք է իր ձերբակալվածի կարգավիճակով հանդերձ համարվի քաղբանտարկյալ:
26.02.2026
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ քննիչը իրեն հանձնարարված քրեական վարույթով մեղադրյալի և վկայի բացակայության պայմաններում կազմել է իրականությանը չհամապատասխանող արձանագրություն։
26.02.2026