Մինչև 1 միլիոն դրամ անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի
ՀՀ կառավարությունը իր այսօրվա նիստում հաստատել է հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհարկվող) եկամուտների տեսակները և շեմերը:
26.02.2026
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարզային քննչական վարչություններից մեկում ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնը զբաղեցրած անձը քրեական վարույթով կազմել և շրջանառության մեջ է դրել կեղծ փաստաթուղթ:
Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ վերը նշված քննիչը 2023 թվականին իրեն հանձնարարված քրեական վարույթով մեղադրյալի և վկայի բացակայության պայմաններում կազմել է իրականությանը չհամապատասխանող արձանագրություն, որում ներառել է քննչական գործողության ընթացքում տրված հարցերին վկայի և մեղադրյալի անունից հնչեցված մտացածին պատասխաններ:
Հիշյալ արձանագրության իսկությունը հավաստելու համար քննիչի կողմից դրանում նշված անձանց փոխարեն կատարվել են համապատասխան գրառումներ և դրվել ստորագրություններ՝ կազմված կեղծ փաստաթուղթը շրջանառության մեջ դնելու և քրեական վարույթի նյութերին կցելու նպատակով,հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Պաշտոնեական կեղծիք կատարելու համար ՀՀ ՔԿ նախկին պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ կառավարությունը իր այսօրվա նիստում հաստատել է հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհարկվող) եկամուտների տեսակները և շեմերը:
26.02.2026
Հովհաննես Թամամյանը ձերբակալվել էր մարտի 1-ի գործով:
26.02.2026
Հայկ Եղյանը այս պահի դրությամբ պետք է իր ձերբակալվածի կարգավիճակով հանդերձ համարվի քաղբանտարկյալ:
26.02.2026