Նոր Նորքի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտել
Գողությունը կատարել են 34-ամյա և 36-ամյա երկու երիտասարդ:
24.02.2026
Այսօր կայացավ «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական պլատֆորմի նախաձեռնող խմբի առաջին նիստը։
Մասնակիցները հիմնականում «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական մրցույթի մրցանակակիրներն էին։ Իրոք ձևավորվել է հետաքրքիր ու խիզախ գաղափարներով լեցուն երիտասարդների մի մեծ ու համերաշխ ընտանիք։ Հանդիպումը չափազանց արդյունավետ էր։
«Առաջարկ Հայաստանին» ծրագիրը բաց հարթակ է, որը միավորում է տարբեր ոլորտների ներկայացուցիչների՝ Հայաստանի զարգացմանն ուղղված գաղափարներ և նախաձեռնություններ ներկայացնելու նպատակով։ Եվ հատկապես կարևոր է, որ այսօր այս գործընթացին ակտիվորեն միանում է նաև երիտասարդությունը։ Հենց երիտասարդներն են ձևավորելու և ներկայացնելու այն առաջարկները, որոնք անմիջականորեն վերաբերում են իրենց ապագային՝ կրթությանը, զբաղվածությանը, նորարարությանը, հասարակական ակտիվությանը, պետական քաղաքականությանը։
Սա սկզբունքորեն նոր մոտեցում է, երբ երիտասարդությունը ոչ միայն մասնակցում է քննարկումներին, այլ դառնում է երկրի զարգացման ծրագրի համահեղինակ։ Նրանք են բոլոր առաջարկների և առաջարկվող լուծումների հեղինակը։
Սա նոր գաղափարների, պատասխանատվության և ստեղծագործ աշխատանքի դրսևորման պլատֆորմ է ։
Սա ծրագիր է ապագայի համար։
Սա ծրագիր է զարգացման համար։
Սա ծրագիր է Հայաստանի բարգավաճման համար։
Եվ հենց երիտասարդությունն է լինելու դրա իրականացման հիմնական շարժիչ ուժերից մեկը։ Հետևեք ընթացքին։ Հաստատ հետաքրքիր է ստացվելու:
Իվետա Տոնոյան
Գողությունը կատարել են 34-ամյա և 36-ամյա երկու երիտասարդ:
24.02.2026
Անդրադարձ է կատարվել նաև «Մեղրի» ազատ տնտեսական գոտու ընթացիկ գործունեությանը և հետագա քայլերին։
24.02.2026
Հավատավոր ժողովուրդը անակնկալի է եկել, երբ պատարագի ընթացքում ներս են մտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները
24.02.2026