25.02.2026

Գևորգ Պապոյանը վարել է ազատ տնտեսական գոտիների զարգացման հարցերով նիստը

Փետրվարի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար, հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։

Ինչպես հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից, նիստի ընթացքում ԱՏԳ կազմակերպիչների և շահագործողների ներկայացրած հաշվետվությունների և հայտարարագրերի հիման վրա քննարկվել են 2025 թվականի գործունեության արդյունքները, ինչպես նաև ազատ տնտեսական գոտիների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև «Մեղրի» ազատ տնտեսական գոտու ընթացիկ գործունեությանը և հետագա քայլերին։

Քննարկումների արդյունքներով կայացվել են համապատասխան որոշումներ և տրվել հանձնարարականներ

Թեմայի այլ նորություններ