20.02.2026

Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը երիտասարդների հետ հանդիպում կունենա. «Ուժեղ Հայաստան»

Տեղեկացնում ենք, որ փետրվարի 25-ին քեզ սպասում է էներգիայով լի և հետաքրքիր հանդիպում երիտասարդների համար՝ Նարեկ Կարապետյանի հետ։ Այս մասին հայտնում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից:


«Սա հնարավորություն է բաց և անկեղծ միջավայրում բարձրացնել քեզ հուզող հարցերը, խոսել կարևոր թեմաների մասին և ստանալ ուղիղ պատասխաններ։ Հանդիպման ընթացքում տեղի կունենա նաև «Միսթր Ուժ»-ի պաշտոնական պրեզենտացիան։ Հանդիպումը տեղի կուեննա փետրվարի 25-ին Տաշիր Արենայում ժամը 19:30-ին»,-ասված է հայտարարության մեջ:

Թեմայի այլ նորություններ