20.02.2026

Դեսպան Բաղդասարյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Նաուաֆ Սալամի հետ

Փետրվարի 19-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Նաուաֆ Սալամի հետ: Այս մասին  տեղեկացնում են Լիբանանում ՀՀ դեսպանությունից:


Դեսպան Բաղդասարյանը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը երկկողմ հարաբերությունների խորացման, համագործակցության նոր ուղղությունների իրականացման հարցում:


Վարչապետ Սալամը հաջողություն է մաղթել դեսպան Բաղդասարյանին իր առաքելության մեջ՝ դեսպանությանն աջակցելու հարցում հայտնելով իր պատրաստակամությունը:

Թեմայի այլ նորություններ