ՊԵԿ-ը հրապարակել է սակագնային արտոնություն ստացած 61 էլեկտրամոբիլների ցանկը
Անհրաժեշտ է, նախքան դիմումը ներկայացնելը, կրկին ստուգել և համոզվել, որ դիմումում լրացված տվյալները ճիշտ են:
03.02.2026
2025թ դեկտեմբեր ամսին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած էլեկտրամատակարարման դադարեցման առնչությամբ գրավոր դիմել էի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ փորձելով պարզել, թե ինչ փոխհատուցում է նախատեսվում օրեր շարունակ առանց էլեկտրամատակարարման մնացած քաղաքացիներին դեկտեմբեր-հունվար ամիսներին ստացել եմ բազմաթիվ ահազանգեր, ըստ որոնց, հոսանքազրկման հետևանքով շարքից դուրս է եկել մեր քաղաքացիների կենցաղային տեխնիկան, փչացել է սնունդը։
Առանց էլեկտրականության մնացած բնակիչները, այդ թվում՝ հազարավոր երեխաներ, օրեր շարունակ մնացել են առանց ջեռուցման։
Պատասխան գրության մեջ նշված է, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ներկայացրած պարզաբանումների համաձայն՝ 2025 թվականի դեկտեմբերի 28-ի «Վարդաշեն» 110/35/6 կՎ ենթակայանում տեղի ունեցած վթարի արդյունքում hոսանքազրկվել են Էրեբունի համայնքի 51 հազար սպառողներ, որոնցից 40 հազարի էլեկտրամատակարարումը վերականգնվել է 3 ժամվա ընթացքում փոխանջատումների իրականացմամբ, իսկ ոչ ավելի քան 11 հազար սպառողների էլեկտրամատակարարումը վերականգնվել է վթարից 52 ժամ հետո։
Միանգամից հարց է առաջանում, թե ՀԷՑ-ը ի՞նչ տվյալներ է փոխանցել ՀԾԿՀ-ին, ի՞նչ 52 ժամի մասին է խոսքը, երբ Էրեբունի համայնքը, մեծամասամբ, հոսանքազրկված է եղել 3-4 օր՝ 72 ժամից ավելի։ Եվ այս պարագայում, արդյո՞ք ճիշտ է նշված 11 հազարը։
Ի դեպ, համաձայն ԷԲՑ կանոնների 135-րդ կետի 2-րդ ենթակետի՝ սպառողի էլեկտրամատակարարման վթարային ընդհատման դեպքում բաշխողն այն ՊԱՐՏԱՎՈՐ Է վերականգնել ընդհատման պահից ոչ ուշ, քան՝ քաղաքային համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում` 3 ժամում:
Այդուհանդերձ, ՀԾԿՀ-ն պատասխան գրությամբ հայտնում է, որ նշված 11 հազար սպառողների դեպքում էլեկտրամատակարարման ընդհատման վերականգնման աշխատանքներն իրականացվել են ԷԲՑ կանոնների 135-րդ կետի պահանջների խախտմամբ, և որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից վերոնշյալ կարգավորումներով սահմանված տույժը ենթակա կլինի վճարման, բացառությամբ, եթե հաստատվի խախտման ֆորս մաժորի հետևանք լինելը։
Հետաքրքիր է, այդ ինչպե՞ս է որոշվելու՝ արդյո՞ք ֆորս մաժոր է եղել, թե՝ ոչ։
Մենք հետևողական ենք լինելու Էրեբունի համայնքի հազարավոր բնակիչների իրավունքների պաշտպանության հարցում:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյան
Անհրաժեշտ է, նախքան դիմումը ներկայացնելը, կրկին ստուգել և համոզվել, որ դիմումում լրացված տվյալները ճիշտ են:
03.02.2026
Առողջապահության նախարարությունից հայտնում են՝ նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է սպորտային բժշկության ոլորտի միջազգային և տեղական գործընկերներին:
03.02.2026Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ քաղաքական կյանքում կանանց մասնակցության, կանանց եւ տղամարդկանց իրավունքների հավասարության հարցերին:
03.02.2026