ՊԵԿ-ը հրապարակել է սակագնային արտոնություն ստացած 61 էլեկտրամոբիլների ցանկը
Անհրաժեշտ է, նախքան դիմումը ներկայացնելը, կրկին ստուգել և համոզվել, որ դիմումում լրացված տվյալները ճիշտ են:
03.02.2026Հայաստանում գենդերային քաղաքականության ազգային գնահատում իրականացնելու նպատակով փետրվարի 3-ին ՀՀ ԱԺ են այցելել Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) փորձագետներ Դինարա Դիլդաբեկովան, Այլա վան Հեյլ Մերդանովիչը եւ Լաուրա Սիմոնյանը:
Փորձագետների հետ հանդիպել են ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Մարինա Ղազարյանը եւ Էսթեր Այվազյանը:
Նախատեսված մի շարք հանդիպումներից եւ քննարկումներից հետո փորձագետները պատրաստելու են զեկույց, որում, մասնավորապես, ներառվելու են ինչպես հանդիպումների ժամանակ հնչեցված տեսակետները, այնպես էլ առաջարկները:
«Մեզ համար շատ կարեւոր է լսել ձեր կարծիքներն ու տեսակետները, որոնք մեզ հնարավորություն կտան հասկանալ իրականությունը եւ ավելի կհեշտացնեն մեր գործը, երբ պատրաստենք զեկույցը»,- նշել է փորձագետ Դինարա Դիլդաբեկովան:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ քաղաքական կյանքում կանանց մասնակցության, կանանց եւ տղամարդկանց իրավունքների հավասարության հարցերին:
Ռուստամ Բաքոյանը ներկայացրել է հանձնաժողովի գործունեության ոլորտները, առանձնահատուկ կարեւորել հանձնաժողովի աշխատանքներում կանանց մասնակցությունն ու ներգրավվածությունը:
Խոսելով Հայաստանում գենդերային քաղաքականության վիճակից՝ հանձնաժողովի փոխնախագահն անդրադարձել է ոլորտում առկա խնդիրների լուծման նպատակով իրականացված օրենսդրական փոփոխություններին՝ առանձնացնելով ամուսնության տարիքային շեմի բարձրացումը: Նշվել են այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք միտված են ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանությանը: Պատգամավորները ներկայացրել են մշակման փուլում գտնվող օրինագծերը:
Օրենսդիրները, ընդհանուր առմամբ, արդյունավետ են գնահատել ոլորտում իրականացվող աշխատանքները:
Անհրաժեշտ է, նախքան դիմումը ներկայացնելը, կրկին ստուգել և համոզվել, որ դիմումում լրացված տվյալները ճիշտ են:
03.02.2026
Առողջապահության նախարարությունից հայտնում են՝ նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է սպորտային բժշկության ոլորտի միջազգային և տեղական գործընկերներին:
03.02.2026
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է.
03.02.2026