22.01.2026

Չեմ բացառում դաշինք այլ ուժի հետ. Վահան Բաբայան

Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ Վահան Բաբայանը տեղեկացնում է, որ նախօրեին մեկնարկել են կուսակցության նախընտրական ցուցակի շուրջ քննարկումները:

"Չեմ բացառում դաշինք այլ ուժի հետ: Չեմ բացառում տարբեր կուսակցություններից մեկ ցուցակով գնալու տարբերակը:

Չեմ բացառում, որ մեր ցուցակը կարող է գլխավորել պետական կառավարման ոլորտում ավելի մեծ փորձ ունեցող և լրիվ այլ կուսակցությունից գործիչ, մենք ունենք մեկ նպատակ՝ Հայաստանը դարձնել աշխարհի զարգացած և պաշտպանված երկրներից մեկը:


Քննարկումները շարունակվում են",- գրել է Բաբայանը Facebook-ի իր էջում:

Թեմայի այլ նորություններ