15.01.2026

Կոտայքի մարզի պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Կոտայքի մարզի պարեկները հունվարի 13-ի գիշերը՝ ժամը 2.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում կանգնեցրել են անկանոն երթևեկող «Օպել» մակնիշի մեքենան:


Գեղաշեն գյուղի բնակիչ 23-ամյա վարորդը և Աբովյանի բնակիչ 27-ամյա ուղևորը թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին:


27-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգված։


Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին։


 

Թեմայի այլ նորություններ