15.01.2026

Վիգեն Էուլջեքջյանը զինվորական հոսպիտալից տեղափոխվել է զինվորական քննչական վարչություն

Ադրբեջանական գերությունից ազատ արձակված Վիգեն Էուլջեքչյանին «Մուրացան» զինվորական հոսպիտալից տեղափոխել են Քննչական կոմիտե:


Այս մասին լրագրողներին հայտնել է պատգամավոր Հայկ Սարգսյանը:


Հունվարի 14-ին Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 4 գերու՝ Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքչյանին և Վագիֆ Խաչատրյանին:


Գործարքի շրջանակում Երևանը Անկարայի միջոցով Դամասկոսին է փոխանցել երկու սիրիացի վարձկանի՝ Մուհրաբ Մուհամմադ ալ-Շխերիին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիին: Նրանք Լեռնային Ղարաբաղում կռվել էին ադրբեջանական կողմից և Հայաստանում դատապարտվել էին ցմահ ազատազրկման:

Թեմայի այլ նորություններ