15.01.2026

Զինծառայողի մահվան առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Հունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով։


Քննչական կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել են, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն և կատարվում է նախաքննություն:


 

Թեմայի այլ նորություններ