3.01.2026

VERELQ-ը շնորհավորում է Ամանորն ու Սուրբ Ծնունդը

Սիրելի ընթերցողներ.


Շնորհավորում ենք Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ:


Թող 2026 թվականը Ձեզ բերի առողջություն, հաջողություն և բարեկեցություն։ Մաղթում ենք, որ Ձեր ընտանիքներում տիրի ջերմությունն ու փոխըմբռնումը, և Ձեր կյանքում տեղ լինի նոր ձեռքբերումների, վառ հույզերի և ցանկությունների իրականացման համար։


Շնորհակալություն մեզ հետ լինելու համար: Թող գալիք տարին դառնա մեր միասնության, ոգեշնչման և ամրապնդման ժամանակ։ Շնորհակալություն ենք հայտնում ուշադրության, ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ Ձեր ահազանգերի և մեզ՝ լրագրողներիս համար կշիռ ու նշանակություն ունեցող կարծիքների համար։


Մեր սիրելի ընթերցողներ.


Թույլ տվեք սրտանց շնորհավորել Ձեզ տոների կապակցությամբ: Մաղթում ենք Ձեզ տոկունություն, թող բոլոր դժվարությունները լուծվեն, և լավագույն հույսերն իրականանան 2026 թվականին։


VERELQ-ը շնորհավորում է Ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը:

Թեմայի այլ նորություններ