1.01.2026

Մայր Աթոռը ներկայացրել է Ամանորի և Սուրբ ծննդյան առիթով կատարվելիք արարողությունները

Մայր Աթոռը ներկայացրել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով կատարվելիք արարողությունների ժամանակացույցը:


Դեկտեմբերի 31` ժամը 24։00 – Հանրապետական Մաղթանք (Միածնաէջ Մայր Տաճարում) և Նռնօրհնեքի արարողություն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանում)։


Հունվարի 1՝ ժամը 10։00 – Սուրբ Պատարագ և Հայրապետական մաղթանք Միածնաէջ Մայր Տաճարում։


Հունվարի 4՝ ժամը 11։00 – Կիրակնօրյա Սուրբ Պատարագ Միածնաէջ Մայր Տաճարում։


Հունվարի 5՝ ժամը 17։30 – Երեկոյան ժամերգություն և Ճրագալույցի Սուրբ Պատարագ Միածնաէջ Մայր Տաճարում։


Հունվարի 6՝ ժամը 10։30 – Հայրապետական Սուրբ Պատարագ և Ջրօրհնեքի արարողություն Միածնաէջ Մայր Տաճարում։


Հունվարի 7՝ ժամը 10։30 – Սուրբ Պատարագ և հոգեհանգիստ Միածնաէջ Մայր Տաճարում։

Թեմայի այլ նորություններ