10.12.2025

Այսօր Արցախի Սահմանադրության օրն է․ ԱՀ ղեկավար կազմը Եռաբլուր է այցելել

Արցախում 1991 թվականի դեկտեմբերի 10-ին միջազգային դիտորդների ներկայությամբ անցկացվել է ԼՂՀ պետական ​​անկախության հանրաքվե, որի 99,8%-ը կողմ է քվեարկել Արցախի անկախության հռչակմանը։ Սակայն մինչև 2006 թվականը Արցախը չուներ իր Սահմանադրությունը։ 15 տարի անց հանրապետության խորհրդարանը հաստատեց առաջին Սահմանադրության տեքստը, որտեղ նշվում էր, որ ԼՂՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է։


ԼՂՀ-ում 2006 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ համապետական ​​հանրաքվե՝ ընդունելու երկրի առաջին Սահմանադրության նախագիծը։ ԼՂՀ Սահմանադրության ընդունմանը կողմ է քվեարկել 77,279 քաղաքացի։ Այսօր,Արցախի Սահմանադրության ընդունման օրը, Արցախի պաշտոնյաները, ԱԺ նախագահը, պատգամավորները, Արցախի նախագահ Աշոտ Դանիելյանը, 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը՝ Դադիվանքի հոգևոր հովիվ Տեր Հովհաննեսի հետ միասին այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։


Նշենք, որ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոսը, որը միացել է Փաշինյանի հակաեկեղացական արշավին, չի այցելել Եռաբլուր, ինչպես նաև չի մասնակցում այս պահին Արցախի ներկայացուչությունում տեղի ուենցող՝ Արցախի թեմայով քննարկմանը։


 

Թեմայի այլ նորություններ