Մարդու իրավունքների պաշտպանությունը իրական առաքելություն է.ՄԻՊ
Ուզում եմ հատուկ ընդգծել նաև քաղաքացիական հասարակության կարևոր դերակատարությունը՝ ոլորտում առկա խնդիրները հասցեավորելու հարցում։
10.12.2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ուղեկցությամբ այցելել է Միասնական սոցիալական ծառայության Նոյեմբերյանի, Բերդի, Իջևանի և Դիլիջանի տարածքային կենտրոններ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Նախարարը շրջել է կենտրոններում, հետևել քաղաքացիների սպասարկման, մասնավորապես՝ դիմումների ընդունման և խորհրդատվության տրամադրման գործընթացներին, քննարկել աշխատանքային գործընթացի կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր։
Աշխատակիցների հետ զրույցում Արսեն Թորոսյանը նշել է, որ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնները քաղաքացիների հետ ամենօրյա շփում ունեցող առաջնային օղակներն են, հետևաբար՝ մասնագետների կողմից փոխանցվող տեղեկատվությունը պետք է լինի հասկանալի, պարզ և ամբողջական։ Այս համատեքստում նախարարն անդրադարձել է նաև պետական նպաստների քաղաքականությանը՝ ընդգծելով թիրախային խմբերին տրամադրվող աջակցությունների հասցեականության կարևորությունը։
Արսեն Թորոսյանը հանձնարարել է տարածքային կենտրոնի աշխատակիցներին՝ շարունակել ակտիվ աշխատանքներ իրականացնել քաղաքացիների կայուն և երկարաժամկետ զբաղվածության ապահովման ուղղությամբ՝ նպաստելով նրանց մասնագիտական կարողությունների զարգացմանն ու աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը։
Ուզում եմ հատուկ ընդգծել նաև քաղաքացիական հասարակության կարևոր դերակատարությունը՝ ոլորտում առկա խնդիրները հասցեավորելու հարցում։
10.12.2025
Այն համոզմանն եմ, որ իրավահավասար պետության և հասարակության պարտադիր նախապայմաններից մեկը կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացումն է, ոչ միայն օրենքների և կարգավորումների, այլև սովորույթների և մշակութային ընկալումների մակարդակում:
10.12.2025
Այժմ մեր ամերիկացի գործընկերների հետ միասին ինտենսիվ բանակցություններ ենք վարում «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի» (TRIPP Route) կապի նախագծի իրականացման ընդհանուր պայմանների շուրջ։
10.12.2025