10.12.2025

Դեկտեմբերի 14-ին կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը

Երևանի քաղաքապետարանը սիրով հրավիրում է բոլորին՝ միասին վայելելու տարվա ամենասպասված ու կախարդական պահը։ Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակը կլցվի տոնական շնչով ու ջերմությամբ. մայրաքաղաքի սրտում կտրվի Ամանորի հեքիաթային մեկնարկը։


Եկեք միասին մասնակիցը դառնանք երկրի գլխավոր տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողությանը՝ կիսելով ուրախությունն ու բարձր տրամադրությունը։ Սպասում ենք երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին՝ միասին դիմավորելու գալիք տոները։

Թեմայի այլ նորություններ