10.12.2025

Հիմնանորոգվել է Վանաձորի Բաղրամյան էստակադան

Հիմնանորոգվել է Վանաձոր քաղաքի Բաղրամյան էստակադան, որի միջոցով Վանաձորի Դեմիրճյան փողոցը միանում է Մ-6 միջպետական ճանապարհին։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտից»:

Էստակադան 7 թռիչքանի է, կամրջի երկարությունը 160.5 մետր է, լայնությունը՝ 15.2 մետր։

Կառուցվել են երկկողմանի մայթեր՝ յուրաքանչյուրը 1.45 մ լայնությամբ։

Ասֆալտապատվել են նաև կամրջին մոտեցող հատվածները։


 

Թեմայի այլ նորություններ