10.11.2025

Մայր Աթոռը կուսումնասիրի Արշակ սրբազանին վերագրվող «անպարկեշտ բովանդակությամբ» տեսանյութը

Վեհափառ Հայրապետի որոշմամբ հանձնախումբ է ստեղծվել՝ ուսումնասիրելու Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող «անպարկեշտ բովանդակությամբ» տեսանյութերի հարցը։ Միևնույն ժամանակ, Մայր Աթոռի մամուլի ծառայությունը հերքում է Կաթողիկոսի հրաժարականի և սրբազանի կարգալուծության պահանջի մասին տեղեկությունները։


Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հանձնախումբը ստեղծվել է Վեհափառի կողմից՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկները, և պետք է ուսումնասիրի հարցը ու եզրակացություն ներկայացնի։


Միևնույն ժամանակ, Մայր Աթոռը հերքել է մամուլում տարածված այն տեղեկատվությունը, թե 15 եպիսկոպոսներ պահանջել են Կաթողիկոս Ներսիսյանի հրաժարականը և Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կարգալուծությունը։ «Դրանք իրականությանը չեն համապատասխանում և կեղծ են», - նշել են մամուլի ծառայությունից։


Ավելի վաղ վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթը գրել էր, որ Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի նախաձեռնությամբ 15 հոգևորականներ պահանջել են հրաժարական՝ հրապարակված կադրերն «անընդունելի» համարելով։


Մայր Աթոռից հաստատել են, որ ստեղծված հանձնաժողովը կքննի դիվանապետ Արշակ Խաչատրյանի կարգապահական հարցերը։

Թեմայի այլ նորություններ