Ղազախստանը պատրաստ է ամսական 15-20 հազ. տոննա ցորեն մատակարարել Հայաստանին
Ղազախստանը պատրաստ է Հայաստանին պարենային ցորենի կայուն ամսական մատակարարումներ ապահովել՝ 15-20 հազար տոննա ծավալով։
10.11.2025
ՀՀ դատախազությունը ներկայացրել է 2025 թվականի 10 ամիսների (հունվարի 1 - նոյեմբերի 1) ընթացքում պետական և համայնքային շահերի պաշտպանության աշխատանքների արդյունքները։ Այս ընթացքում պետությանն ու համայնքներին վերադարձվել է ընդհանուր 5 միլիարդ 947 միլիոն դրամի (համարժեք 15,545 մլն ԱՄՆ դոլարի) գույք և դրամական միջոց։
Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, վերադարձված գումարի գերակշիռ մասը՝ 5 միլիարդ 697 միլիոն դրամը, անշարժ գույքերի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքն է։
Մասնավորապես, Երևանում պետության սեփականության իրավունքը վերականգնվել է 4,621 մլրդ դրամ արժողությամբ 9,6 հա հողամասերի և 572 քմ շինությունների նկատմամբ։ Խոսքը, օրինակ, Նորք-Մարաշում (հեռուստաաշտարակին հարող) և Աջափնյակ վարչական շրջանում գտնվող տարածքների մասին է։ Մարզերում պետությանն է վերադարձվել 557,6 մլն դրամ արժեքով 24,2 հա հողամաս, որոնցից 5-ը գտնվում են Ծաղկաձորում, իսկ մնացածը՝ Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Արմավիրի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում։ Տարբեր համայնքների սեփականությանն ու տիրապետմանն է վերադարձվել ավելի քան 4,9 հա ընդհանուր մակերեսով և 310 մլն դրամից ավելի արժեքով հողամասեր։
Բացի այդ, դատախազական ակտերի հիման վրա համայնքներին են վերադարձվել 3 մանկապարտեզ, 1 մարզադաշտ, 2 պուրակ և բնության 1 հուշարձան։
Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հօգուտ պետության բռնագանձման ենթակա է 248,9 մլն դրամ։ Այս գումարից 110,6 մլն դրամն արդեն փոխանցվել է Վերականգնված միջոցների միասնական հաշվին, իսկ մնացած մասը գտնվում է հարկադիր կատարման փուլում։
Գերատեսչությունն ընդգծում է, որ 2025 թվականի 10 ամիսների ընթացքում պետությանն ու համայնքներին վերադարձվել է 40 անշարժ գույք՝ 2024 թվականի 18-ի համեմատ։
Ղազախստանը պատրաստ է Հայաստանին պարենային ցորենի կայուն ամսական մատակարարումներ ապահովել՝ 15-20 հազար տոննա ծավալով։
10.11.2025
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, շարունակվում է Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի գործով դատական նիստը։
10.11.2025
Երկրի ղեկավարը պատասխանել է նաև ԶՈւ ղեկավար կազմին հետաքրքրող հարցերին։
10.11.2025