
Հայաստանից արտահանումը նվազել է գրեթե 53%-ով, բայց առանց վերաարտահանման աճ է գրանցվել
2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանման գրեթե 53%-ով անկումը լուրջ մտահոգություն է առաջացրել։
22.09.2025ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանը Կովկասում խաղաղության հաստատման գործում առանցքային դերակատարում ունի։
Երևանում մեկնարկած Ռոուզ-Ռոթ սեմինարի շրջանակում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ նա նշել է, որ ՆԱՏՕ-ի ԽՎ-ի ասոցացված անդամի լիազորությունները Հայաստանի համար անցյալ տարվանից ընդլայնվել են, ինչը թույլ է տալիս ավելի ակտիվ մասնակցել քննարկումներին և ստանալ պատասխաններ հուզող հարցերի վերաբերյալ։
Քոչարյանի խոսքով՝ Երևանում սեմինար անցկացնելու որոշումը կայացվել է Կովկասին վերաբերող օրակարգը հայկական հարթակ բերելու և ՆԱՏՕ-ի անդամ ու ոչ անդամ պետությունների հետ քննարկելու նպատակով։ Նա ընդգծել է, որ այս ձևաչափը կարող է շատ օգտակար լինել տարածաշրջանային խաղաղության հասնելու և Հայաստանի նպատակներն իրականացնելու համար։
Անդրանիկ Քոչարյանն առանձնացրել է նաև ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների ելույթները, որոնք, ըստ նրա, ուղղված են գլոբալ խաղաղ կարգավորման հասնելուն։ «Իսկ Կովկասում խաղաղությունն առաջնահերթ մենք ենք։ Պետք է կառուցենք խաղաղության մեր պատկերացումները կոնկրետ փաստաթղթերի շրջանակում, որն արդեն սկսված է Վաշինգտոնում», - հայտարարել է նա՝ շեշտելով դիվանագիտական ջանքերի և երկխոսության կարևորությունը։
2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանման գրեթե 53%-ով անկումը լուրջ մտահոգություն է առաջացրել։
22.09.2025Քաղաքական աշունը Հայաստանում թեժանում է։ Կուսակցություններն անցկացնում են համագումարներ, շարժումները ձգտում են կուսակցություն դառնալ, և բոլորը խոսում են տնտեսության մասին։
22.09.2025Հատկանշական է, որ վարչության նոր կազմում չեն ընդգրկվել ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը և պատգամավոր Արփի Դավոյանը։
22.09.2025