22.09.2025

Նիկոլ Փաշինյանը վերընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարել է վարչության նորընտիր կազմը։ Կուսակցության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերընտրվել է վարչության նախագահ՝ ստանալով 826 ձայն։


Վարչության կազմում ընտրվել են նաև այլ անդամներ, որոնք ստացել են առավելագույն ձայներ՝ Գևորգ Պապոյանը (707), Վահագն Ալեքսանյանը (688), Սուրեն Պապիկյանը (665), Հայկ Կոնջորյանը (648), Արայիկ Հարությունյանը (625), Ռուբեն Ռուբինյանը (606), Արսեն Թորոսյանը (596), Ռոմանոս Պետրոսյանը (567), Դավիթ Խուդաթյանը (562), Ալեն Սիմոնյանը (527), Ալխաս Ղազարյանը (513), Արուսյակ Ջուլհակյանը (439), Վիլեն Գաբրիելյանը (435), Հասմիկ Հակոբյանը (434), Գնել Սանոսյանը (432), Տիգրան Ավինյանը (422), Արմեն Խաչատրյանը (420), Նազելի Բաղդասարյանը (416) և Արուսյակ Մանավազյանը (405)։


Հատկանշական է, որ վարչության նոր կազմում չեն ընդգրկվել ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը և պատգամավոր Արփի Դավոյանը։ Ընտրվել է նաև Վերահսկող հանձնաժողովի նոր կազմը՝ Լևոն Լևոնյան (585), Վազգեն Մանուկյան (432), Միքայել Խաչատրյան (417), Արաքսյա Վարդանյան (396), Արմեն Կոտոլյան (338), Քնարիկ Հարությունյան (329) և Նատալի Սինորյան (309)։

Թեմայի այլ նորություններ