
Քննարկվել է Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգը
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Գերմանիայի պետքարտուղարի հետ
12.09.2025Ազգային ժողովը սեպտեմբերի 12-ի հերթական նիստում շարունակել է քննարկել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը:
Պատգամավորներն իրենց ելույթներում անդրադարձել են ոլորտի խնդիրներին, տնտեսական աճի դրական ու բացասական միտումներին: Կարծիք է հնչել, որ հարկադրանքի ու համոզման մեթոդները պետք է զուգահեռաբար իրականացվեն: Նախքան ստուգումներն ու ուսումնասիրությունը` կարեւորվել է քարոզչական աշխատանքների իրականացումը, հարկային ոլորտի ստուգումների վերաբերյալ քաղաքացիներին իրազեկելը: Ընդգծվել է, որ ՊԵԿ-ը ոչ միայն հարկահավաք կառույց է, այլ նաեւ տնտեսական գործընթացները կարգավորող եւ խթանող մարմին: Կարեւորվել է մաքսային քաղաքականության արդյունավետ իրականացումը, հարկահավաքության գործընթացում արդարության սկզբունքի պահպանումը: Անդրադարձ է եղել արտոնությունների տրամադրման նպատակահարմարությանը, ստվերի կրճատմանը: Տեսակետ է հնչել այն մասին, որ ՊԵԿ-ն ու Ազգային ժողովը ներդրումային միջավայրի ձեւավորումը համատեղ իրականացնեն: Ընդգծվել է մինչեւ տարեվերջ հայտարարագրման գործընթացի բարելավմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը: Կարեւորվել է այն իրողությունը, որ ՊԵԿ-ը տնտեսավարողների համար լինի ոչ թե ոստիկան կամ պատժիչ, այլ` գործընկեր:
Պատգամավոր Բաբկեն Թունյանն անդրադարձել է այն դեպքերին, երբ տնտեսավարողներն անգամ այն պարագայում, երբ կարող են ապացուցել, որ խախտում թույլ չեն տվել, սակայն համաձայնում են Քննչական կոմիտեի հետ եւ վճարումները կատարում, քանի որ հակառակ դեպքում այդ գործընթացը կարող է երկար տեւել եւ իրենց գործունեության համար խոչընդոտներ ստեղծել (հաշիվների սառեցում, հաշիվները կալանքի տակ դնել, հարցաքննության կանչել կամ կալանավորել): Նշվել է, որ այդ հարցը քննարկվում է Կառավարության եւ Պետական եկամուտների կոմիտեի հետ: Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ ինքն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախատեսել են օրենսդրական նախաձեռնություն, որով 10 մլն դրամի հետ կապված կարգավորումները կվերանայվեն, քանի որ մի քանի մլրդ դրամի շրջանառություն ունեցող տնտեսավարողը կարող է անուշադրության, անփութության հետեւանքով կամ ոչ իր մեղքով 10 մլնի շեղում թույլ տալ եւ հայտնվել տհաճ պատմության մեջ:
Պատգամավորի խոսքով երբեմն մեկ միլիոն դրամ ենթադրյալ թաքցրած հարկ վերադարձնելու համար տնտեսավարողին ու պետական բյուջեին հնարավոր է 20 կամ 100 միլիոն դրամի վնաս պատճառվի, ուստի պետք է աշխատել այդ ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ:
Արտահերթ ելույթում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը կարծիք է հայտնել, որ շոշափելի են ՊԵԿ-ի արձանագրած արդյունքները, խոսել հարկատուների հետ հարկային մարմինների արդյունավետ աշխատանքից: Ոլորտի մարտահրավերների թվում ԱԺ փոխնախագահը եւս մատնանշել է 10 մլն դրամի հետ կապված մեխանիզմների վերանայման անհրաժեշտության հարցը, ինչը, ըստ նրա, չի նշանակում, որ հարկերից խուսափողները չպետք է պատժվեն: «Մենք պետք է քաջալերման մեխանիզմներ ներդնենք, պատժի մեխանիզմները պետք է համաչափ լինեն»,- նշել է Հակոբ Արշակյանը եւ հավելել. «Բոլոր այն դրական քայլերը, որոնք պետություն-գործարար հարաբերությունները շտկելու եւ լավարկելու համար են, ունեն աջակցություն մեր կողմից»:
Եզրափակիչ ելույթում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն անդրադարձել է մատնանշված խնդիրներին՝ հավաստիացնելով, որ դրանք իրենց ուշադրության առանցքում են:
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Գերմանիայի պետքարտուղարի հետ
12.09.2025ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՆԱՏՕ-ում անդամ երկրների ներկայացուցիչների պատվիրակությանը
12.09.2025